Հայաստանին երջանկության զգացում է պետք․ Երևանում գինու օրեր են

Միացե՛ք մեզ՝ ճանապարհորդելու հայկական գինու հարուստ համերի և ավանդույթների միջով Երևանի Գինու Օրեր փառատոնին: Այս տարի փառատոնի գլխավոր հերոսը կարասն է որպես պատմության վկա և պատմություն կրող։ Գինու Օրերի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։ 2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից շուրջ 30․000-ը եղել են զբոսաշրջիկները։


Այս տարի Գինու Օրերը կներկայանա նոր կոնցեպտով՝ հիմքում ունենալով հայկական կարասների բազմադարյան պատմությունն ու մշակույթը։


Բրենդինգի նպատակն է ներկայացնել հայկական եզակի և հարուստ մշակույթը՝ այն հասանելի դարձնելով թե՛ տեղացիներին, թե զբոսաշրջիկներին։ Նրանց համար հասանելի դարձնել տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող գինեգործության հայկական ավանդույթները։